Մարտի 2-ին, ժամը 14.30-ին, «Մեսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ռիգայի փողոցի թիվ 126/Ա հասցեի դիմաց բախվել է «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ գնալով վրաերթի է ենթարկել երկու երիտասարդի ու բախվել բետոնե արգելապատնեշին, ապա գազատար խողովակի հենասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկված երիտասարդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: