Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 3-ին, ժամը 16:13-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին բախվել են «Mercedes» մակնիշի 35 MD 236 (վարորդ՝ 34-ամյա Զ. Ա.) եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 35 FO 936 (վարորդ՝ 29-ամյա Ա. Ա.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ:




























