Մարտի 3-ին, ժամը 21:31-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Բագրեւանդ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Passat» մակնիշի 35 MA 939 (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) եւ «Volkswagen Golf» մակնիշի 09 US 173 (վարորդ՝ 1993 թ. ծնված Ս. Խ.)  պետհամարանիշերով ավտոմեքենաները. «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ՝ 1993 թ. ծնված Ս. Խ.-ը, 1990 թ. ծնված Ռ. Ա.-ը եւ 1994 թ. ծնված Ա. Ն.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Ն.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ս․ Խ.-ինը եւ Ռ․ Ա.-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ դադարեցրել «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը: