Շաբաթվա վերջին ԱՄՆ հյուսիս-արեւելքը պատուհասած փոթորկի ժամանակ ուժգին քամին տապալել է 227 տարի առաջ երկրի հիմնադիր եւ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնի տնկած կանադական մշտադալար Tsúga-ն: Այս մասին նշված է Վաշինգթոնի Մաունթ Վերնոն կալվածքի (Վիրջինիա նահանգ) Facebook-ի էջում:

«Այսօր ուժգին քամին տապալել է 227-ամյա Tsúga-ն՝ կանդական եւ վիրջինյան մայրին, որը երկար տարիներ պահպանում էր Վաշինգթոնի շիրիմը»,- նշված է կալվածքի էջում, որն այժմ դարձել է երկրի պատմական վայրերից մեկը, այնտեղ մի ամբողջ թանգարանային համալիր է հիմնվել:
Ծառի տնկին Վաշինգթոնին էր նվիրել Նյու Յորքի նահանգապետ Ջորջ Քլինթոնը: Նա այն ստացել էր վիսկու տակառիկի մեջ դրած: Այս բոլոր տվյալները պահպանված են կալվածքի արխիվներում: «Վաշինգթոնն այն տնկել է այգու հյուսիսային մուտքի մոտ»,- հստակեցրել են Մաունթ Վորնոնից:


Ընդհանուր առմամբ, տարերքի հետեւանքով մեծ թվով ծառեր են տապալվել, սակայն երկրի հիմնադրի տնկած Tsúga-ն ամենահայտնին էր: Հիմա նրա խիտ սաղարթի փոխարեն մնացել է միայն մի քանի մետր երկարությամբ բունը:
Նշենք, որ Միացյալ Նահանգների հյուսիս-արեւելքում փոթորկի զոհն է դարձել 8 մարդ: Նրանք բոլորը մահացել են տապալված ծառերի պատճառով: ABC-ի վերջին տեղեկություններով՝ 13 նահանգներում առանց էլեկտրականության է մնացել գրեթե 2 մլն բաժանորդ:
Դրանից զատ, ամերիկացի զինվորականները ԱՄՆ ՌՕՈՒ Օֆուտի (Նեբրասկա նահանգ) բազային տորնադոյի հասցրած վնասը գնահատել են 20 մլն դոլար, որի հետեւանքով վնասվել էր 2 E-4B օդանավ:

Տարերքը ռազմական օբյեկտին հարվածել էր 2017 թվականի հունիսին, սակայն ԱՄՆ ՌՕՈՒ-ին հասցված վնասի չափերը միայն հիմա են բացահայտում:
Ենթադրվում է, որ այս օդանավերը կարող են գործել միջուկային պատերազմի դեպքում, եթե կառավարման վերգետնյա կառույցները ոչնչացվեն: ԱՄՆ ՌՕՈՒ հայտարարության համաձայն՝ այս օդանավերը, մասնավորապես, նախատեսված են ԱՄՆ նախագահի եւ պաշտպանության նախարարի համար, ինչպես նաեւ ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի: Այսպիսի մեկ օդանավն արժե գրեթե 200 մլն դոլար: Համարվում է, որ ԱՄՆ ՌՕՈՒ-ն մշտական պատրաստվածության վիճակում է պահում ոչ պակաս 4 E-4B:





























