Մարտի 4-ին, ժամը 12:32-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում անասնագոմի տանիքը փլուզվել է, ներսում կա քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տան բակում ամբողջությամբ փլուզվել է անասնագոմի տանիքը՝ 20 քմ, ինչի հետեւանքով սեփականատեր` 1955 թ. ծնված Լ. Դ.-ը ներսում արգելափակվել է:

Փրկարարները փլատակներից դուրս են բերել Լ. Դ.-ին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարական աշխատանքներին մասնակցել է ազատ հերթափոխից 5 հրշեջ-փրկարար: