Ավստրիայի՝ տնտեսական հանցագործությունների եւ կոռուպցիայի դեմ պայքարի դատախազությունը հետաքննություն է նախաձեռնել Ավստրիայի՝ սահմանադրության պաշտպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի դաշնային գերատեսչության (հակահետախուզություն) նկատմամբ՝ Հարավային Կորեայի իշխանություններին Հյուսիսային Կորեայի քաղաքացիների անձնագրերի գաղտնի փոխանցման գործի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ORF հեռուստառադիոընկերությանը:
Ավստրիայի հակահետախուզության աշխատակիցները կասկածվում են ինֆորմատորների համար նախատեսված միջոցների յուրացման, ինչպես նաեւ Հարավային Կորեայի ներկայացուցիչներին Հյուսիսային Կորեայի փաստաթղթերի փոխանցման գործու կոռուպցիայի համար: Ներկայումս գերատեսչության երեք աշխատակից հեռացվել է ծառայությունից, նրանց տներում խուզարկություններ են անցկացվում:



























