Այսօր` սեպտեմբերի 15-ին մեկնարկում է Հայաստանի չորրորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանը, որի օրակարգի նախագծում ընդգրկվել է 113 հարց: Խորհրդարանի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 82 հարց, միջազգային 12 պայմանագիր: Սա նշանակում է, որ ավարտվեցին պատգամավորների արձակուրդները: Ի դեպ, պատգամավորների մեծ մասը ականջալուր չի եղել վարչապետ Տիգրան Սարգսյանի կոչին եւ իր հանգիստը չի անցկացրել Հայաստանում:

Նշենք նաեւ, որ այս նստաշրջանի և քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն ԱԺ-ի սեպտեմբերի 15 -ի նիստում։