Ադրբեջանն ու Թուրքիան շատ մոտ են գազի տարանցման վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ներդրումների դեպքրտամենտի ղեկավար Վագիֆ Ալիեւը: Նրա խոսքով, մինչեւ այս տարվա վերջ բոլոր խնդիրները եղբայրական Թուրքիայի հետ կլուծվեն:

«Մենք Թուրքիայում վերջին անգամ բանակցել ենք սեպտեմբերի 11-ին եւ փաստացի համաձայնության ենք հասել բոլոր համաձայնագրերով: Մնացել է լուծել միայն մանր տեխնիկական հարցերը, եւ մենք մոտենում ենք Թուրքիայի հետ փաստաթղթի ստորագրմանը»,- ասել է Ալիեւը: