ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սուդանի հարավում անցկացվող ինքնորոշման հանրաքվեն պատմական քայլ է:
«Հյուսիսի եւ հարավի միջեւ քաղաքացիական պատերազմի վերջը դրած համապարփակ խաղաղ համաձայնագրի լիակատար իրագործման բազմամյա գործընթացում հանրաքվեն պատմական քայլ է: Անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը զերծ մնան սադրող հայտարարություններից եւ գործողություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը եւ խանգարել քվեարկողների կամարտահայտվելուն», - հայտարարել է Օբաման:
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն պարաստ է անկախ քվեարկության արդյունքից հետագայում օգնել Սուդանին: Բացի այդ նա ավելացրել է, թե համաշխարհային հանրությունը մտադիր է հետեւել Սուդանի բոլոր ուժերի պարտականությունների կատարմանը:
Հունվարի 9-ին Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեն մեկնարկել է երկրի հարավում եւ մի շարք հյուսիսային նահանգներում:




























