Նախորդ տարվա համեմատությամբ այս տարվա՝ 2011 թվականի հունվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: NEWS.am-ի թղթակցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հունվարի 1-10-ը ՀՀ-ում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար, որի հետեւանքով 4 մարդ զոհվել է, 94-ը ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրվել է 63 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով արձանագրվել է 9 զոհ եւ 100 վիրավոր:





























