Այսօր՝ հունվարի 10-ին, Հայաստանը կմնա ցիկլոնի ազդեցության գոտում, ինչով պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում թույլ ձյունը կշարունակվի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասացին «Հայպետհիդրոմետ» օթերերեւութաբանական ծառայությունից։
«Վաղը ցիկլոնը կտեղափոխվի արեւելք, ինչի հետեւանքով տեղումները կպահպանվեն միայն երկրի արեւելյան շրջաններում։ Հունվարի 12-ին հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն»,- նշեցին «Հայպետհիդրոմետում»։
Օթերեւութաբանական նծառայության տվյալներով, այսօր գիշերը Երեւանում կգրանցվի 0 -2 աստիճան ցուրտ, վաղը ցերեկը՝ +2 +4 տաքություն, իսկ արդեն հունվարի 12-ին՝ հյուսիս-արեւմուտքից սառն օդային հոսքով պայմանավորված՝ ջերմաստիճանը կնվազի. գիշերը կգրանցվի -6 -8 , ցերեկը՝ +2 +4 աստիճան տաքություն։





























