Հունվարի 9-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 17-ամյա Սուսաննա Իվանովան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա թունավորվել եւ մահացել է տան լոգարանում` ջրատաքացուցիչից առաջացած գազի արտահոսքից: