Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, սեպտեմբերի 27-ին Լոս Անջելեսում նշանակված է երեք ավանդական կուսակցությունների՝ Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցության և Ռամկավար Ազատական կուսակցության միասնական հանրահավաքն ընդդեմ 2009թ. օգոստոսի 31-ին հրապարակված հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների։
Այսինքն ստացվում է, որ Սփյուռքում ավանդական կուսակցություններին հաջողվում է ինչ-որ հարցերում համագործակցել, իսկ ահա Հայաստանում Դաշնակցությունը ոչ մի կերպ լսել անգամ չի ուզում Հայ ազգային կոնգրեսի, ինչպես նաեւ նրանում ընդգրկված ուժերի հետ համագործակցելու մասին:




























