ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահներ Բարաք Օբաման եւ Աբդուլա Գյուլը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուլիսի 5-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ։ Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն՝ նախագահները քննարկել են իրավիճակը Կովկասում։ Աբդուլա Գյուլը ԱՄՆ նախագահին ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունները ներկայիս վիճակը։ Նախագահները քննարկել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։
Թուրքիայի նախագահը ԱՄՆ իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել վերջինիս Կահիրեում Միացյալ Նահանգների եւ մուսուլմանական աշխարհի փոխհարաբերություններին նվիրած ելույթի համար։