Թերթը հայտնում է, որ հունվարի 11-ին ժամը 20.40-ին Համբուրգի Լոհբրյուգգեի սպորտային կենտրոններից մեկում վեճ է սկսվել արական սեռի 17 ներկայացուցչի միջեւ, որն ավարտվել է կրակոցներով: Թիկունքից մահացու վիրավորվել է 39-ամյա մի հայ:
Ըստ նախնական վկայությունների, սպորտային կենտրոնում հավաքված երկու խմբավորումների անդամները հայեր են եղել, պայմանավորված են եղել հանդիպել խնդիրները պարզաբանելու նպատակով, բայց իրադրությունը սրվել է, եւ ինչ-որ մեկը կրակ է բացել: Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանները, տղաները շուտափույթ` ըստ նախնական վարկածների` 5 ավտոմեքենայով հեռացել են դեպքի վայրից:
Սպորտային կենտրոնի անվտանգության պահպանության տեսանկարահանող համակարգը միացված է եղել, ժապավենը հանձնվել է քննության:





























