Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է Չինաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը, որով կիրականացվի տաջիկա-չինական սահմանի դելիմիտացիան ու դեմարկացիան:
«Արձանագրությունների համաձայն, վիճելի տարածքներից 3 տոկոսը կամ 1.100 քմ կմ անցել են Չինաստանին: Արձանագրությունների ստորագրումը տաջիկական դիվանագիտության հաղթանակն է», - երկրի խորհրդարանում հայտարարել է Տաջիկստանի արտգործնախարար Խամրոխոն Զարիֆին, գրում է Կորրեսպոնդենտը:
Պամիրի լեռների տարածքի համար վեճը ծագել էր դեռեւս 19-րդ դարում Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ եւ չէր լուծվել ԽՍՀՄ օրոք: Այդ հողերը գտնվում էին Տաջիկստանի տարածքում:





























