Ֆրանսիան Իրանին մեղադրել է Եմենում ապստամբ հուսիթներին զենք մատակարարելու մեջ, RTL ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը:
Նրա խոսքով՝ Եմենում խնդիր կա, չէ որ քաղաքական գործընթացը դեռ չի սկսվել, իսկ Սաուդյան Արաբիան «պարբերաբար Իրանի կողմից զինված հուսիթներից հարձակման է ենթարկվում»:
Մոտ ժամանակնրես Ֆրանսիա կայցելի Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բին Սալմանը:
Amnesty International-ը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ Ֆրանսիայի մատակարարումները ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի աջակցության հետ նպաստել են Եմենի հազարավոր խաղաղ բնակիչների մահվանը:
Սակայն Լե Դրիանը կարծում է, որ զենքի վաճառքները համապատասխանում են միջազգային իրավունքին:
«Մենք զենքի արտահանման համար շատ խիստ շրջանակներ ունենք, որոնց հետեւում ենք», - ասել է նա:




























