Ֆրանսիայում ծանր վիրավորվել է ադրբեջանական լրագրող եւ քաղաքական վտարանդի Ռահիմ Նամազովը, որն Ադրբեջանից հեռացել է 2010 թվականին։
Անհայտ անձը մարտի 30-ին կրակել է Նամազովի վրա Կոլոմյեում։ Նամազովը ծանր վիրավորվել է, իսկ կինը մահացել է։
2010 թվականի դեկտեմբերին Նամազովը YouTube–ում տեղադրել էր տեսանյութ, որտեղ հայտնել էր, որ իրեն ազատազրկել են այն բանի համար, որ գրել է ադրբեջանական զորամասերում զինվորների դեմ իրականացված գազանությունների մասին պատմություններ։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ մահափորձը, հնարավոր է, քրեական հաշվեհարդար է եղել։




























