Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն ռուս-աբխազական հանձնաժողովի որոշումը ֆաշիզմ է անվանել, իսկ հանձնաժողովը՝ «ավազակների հավաքածու»:

«Խոսքը վերաբերում է նրան, որ այդ հանձնաժողովը` կրիմինալ բանդան, մերժել է քննարկել Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող էթնիկ վրացիների ունեցվածքին վերաբերող հարցերը»,- ասել է նա:

Վաշաձեի ներկայացմամբ, նման խտրականությունը ֆաշիզմի դրսեւորում է եւ այդ որոշմամբ Ռուսաստանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ կնհայտ է, որ չի պատրաստվում կատարել իր ստանձնած պարտավորությունները:

«Բոլորս էլ լավ գիտենք, որ նրանք ինչպիսի կրիմինալ խմբավորումներ էլ ստեղծեն եւ դրանց ինչ անվանումներ էլ տան, միեւնույն է Աբխազիայի եւ Ցխինվալիի դեօկուպացիան իրականություն կդառնա եւ նրանք կվերադառնան Վրաստանի կազմ»,-հայտարարել է Վաշաձեն: