Հարավային Կորեայի առաջնորդ Մուն Չժե Ինի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման ժամանակ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման մասին հռչակագիր կարող է ընդունվել։ Հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին ապառազմականացված Փհանմունջոմ սահմանային կետում։ Այս մասին հաղորդում է Kyodoсо–ն՝ վկայակոչելով Հարավային կորեայի նախագահի աշխատակազմի աշխատակցին։
«Գագաթաժողովի ժամանակ ուշադրության կենտրոնում կլինի ապամիջուկայնացման հարցը»,–գրում է ՏԱՍՍ–ը։
Հարավային եւ Հյուսիսային Կորեաները 1992 թվականին արդեն ընդունել են այդպիսի փաստաթուղթ, որն արգելում է միջուկային զենքի արտադրությունն ու տիրապետումը։ Սակայն Հյուսիսային կորեանբ հրաժարվել էր այդ փաստաթղթից։
Միաժամանակ, մարտին Չինաստանի նախագահ Սի Ցզիպինի հետ հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել գնալ փուլային ապամիջուկայնացման, եթե ԱՄՆ–ն ու Հարավային Կորեան հրաժարվեն թշնամական քաղաքականությունից եւ քայլեր ձեռնարկեն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ։




























