Հայկական շուկան այլեւս 3 միլիոն չի կազմում, դա Եվրասիական տնտեսական միության 170 միլիոնանոց շուկա է: Այս մասին էմիրատների Gulf Daily News պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի խոսքով՝ իր նախագահության սկիզբը կապված էր տնտեսության համար դժվար ժամանակահատվածի հետ: «Նախ, մենք ցանկանում էինէ խթանել տնտեսության արտահանմանն ուղղված ոլորտները: Որպեսզի դա իրականություն դառնա, մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման եւ մասնավոր հատվածի հետ երկխոսության ակտիվացման առումով: Ամենակարեւորը, եւ դա է վերջին տասնամյակի ընթացքում մեր հիմնական գաղափարը, գիտելիքների վրա հիմնված տնտեսության համար բարենպաստ պայմանների ստեղծումն է, այդ թվում նաեւ՝ ՏՏ ոլորտի»,- նշել է նախագահը:
Նրա խոսքով, մեկ շնչի հաշվով Հայաստանի ՀՆԱ-ն համեմատելի է մեր հարեւաններից յուրաքանչյուրի հետ, «մեր մակրոտնտեսական իրավիճակը կայուն է, եւ մեր ժողովրդի բարգավաճումն օրեցօր աճում է»: Նախագահը հավելել է, որ վերջին երեք տարիների ընթացքում գնաճը մոտ 2 տոկոս է կազմել: «Որպես փոքր երկիր՝ մենք ունենք մեր երկիր ժամանած յուրաքանչյուր ներդրողի հետ առանձին աշխատելու առավելությունը: Մենք ներդրողներին արտոնություններ եւ հարկային արտոնություններ ենք ընձեռում, երբ նրանց ձեռնարկությունները սկսում են նածկինում չարտադրված նոր ապրանքներ արտադրել: Հայաստանում բոլոր ներդրումներն անվտանգ են եւ պաշտպանված»,- հայտարարել է նա:
Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ներդրողների համար գրավիչ դիրքում է գտնվում տարածաշրջանում, այդ թվում նաեւ՝ ԱՄԷ-ից ներդրողների համար: «Մենք ձեր շուկա լավագույն գյուղատնտեսական մթերքներն արտահանելու հնարավորություն ունենք՝ միս, բանջարեղեն եւ այլ ապրանքներ», - վստահեցրել է նախագահը:
Բացի այդ, Հայաստանը մեծ զբոսաշրջային ներուժ ունի: «ԱՄԷ քաղաքացիների համար վիզա չի գործում, եւ լեզվի խնդիրը հեշտությամբ լուծվում է: Երկիրը հարուստ պատմական եւ մշակութային ժառանգություն ունի, ինչպես նաեւ մեղմ կլիմա ամբողջ տարի: Մենք արդեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ ենք ստեղծել, եւ զբոսաշրջիկների համար բազմաթիվ հնարավորություններ կան այն վայելելու, ամեն ինչ հասանելի է: Եւ՛ Երեւանը, եւ՛ Հայաստանն ընդհանուր առմամբ միանգամայն անվտանգ են», - հավելել է նա:
Նշենք, որ նախագահի հարցազրույցը հրապարակվել է Հայաստանին նվիրված հատուկ համարում:
US Dollar
USD
$362.32
362.32
Euro
EUR
€405.44
405.44
British Pound Sterling
GBP
£478.84
478.84
Russian Ruble
RUB
₽.4.25
4.25
Georgian Lari
GEL
GEL 139.35
139.35
Swiss Franc
CHF
CHF 435.22
435.22
US Dollar
USD
$362.32
362.32
Euro
EUR
€405.44
405.44
British Pound Sterling
GBP
£478.84
478.84
Russian Ruble
RUB
₽.4.25
4.25
Georgian Lari
GEL
GEL 139.35
139.35
Swiss Franc
CHF
CHF 435.22
435.22

Փաշինյանը շփումներ կունենա Ալիեւի հետ Թուրքմենստանում | ԼՈՒՐԵՐ | 12:00

Խոշոր վթար Երևան-Սևան ճանապարհին, կա 8 վիրավոր | ԼՈՒՐԵՐ | 09:30

Նարեկ Կարապետյանն ու պատգամավորները հանդիպում են անհետ կորած զինծառայողների ծնողների հետ

Փաշինյանը կառավարության նիստից հետո պատասխանում է լրագրողների հարցերին

Փաշինյան-Ալիեւ առաջին հանդիպումը ադրբեջանցի զինվորի ներխուժումից հետո | ԼՈՒՐԵՐ | 20:00
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Հայաստանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ անհետ կորածների որոնման հարցում․ Փաշինյան

Ըստ երևույթին չի նախատեսվում․ Վոլոդյա Հակոբյանը՝ Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին

Սահմանվել են օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման նոր չափանիշները
Հայաստանը 105 հազար դոլար է հատկացրել ԱՊՀ գագաթնաժողովի մշակութային միջոցառման համար

Մյուս շաբաթ ռուսական երկաթուղու ղեկավարը կայցելի ՀՀ. Փաշինյան

Փաշինյանը փորձում է մեղքը բարդել էն կնոջ վրա, որը պաշտպանել է իր երեխաներին. Լեւոն Քոչարյան

















