2026 թվականի չորրորդ եռամսյակում կենսաթոշակների ու նպաստների վճարումն ապահովելու համար հատկացվել է հավելյալ 40,8 միլիարդ դրամ (մոտ 113 միլիոն դոլար): Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում։
Լրացուցիչ ծախսերը հիմնականում պայմանավորված են կենսաթոշակների և նպաստների չափերի բարձրացմամբ։





























