ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում մշակութային միջոցառման անցկացման համար հատկացվել է 38,1 միլիոն դրամ (ավելի քան 105 հազար դոլար): Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում։

Հոկտեմբերի 6-9-ը Թուրքմենստանում անցկացվող ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում կկայանա անդամ պետությունների մշակութային խմբերի մասնակցությամբ գալա-համերգ․ Հայաստանը հանդես կգա երկու առանձին տաղավարով։

Որոշման ընդունմամբ կապահովվի հայկական ավանդույթների, երգ ու պարի, ժողովրդական արվեստի և ազգային խոհանոցի ամբողջական ներկայացումը։