Որքանով տեղյակ եմ, Թուրքմենստանում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որևէ հանդիպում նախատեսված չէ։ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ, հոկտեմբերի 8-ին, այս մասին հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։

Միևնույն ժամանակ, պատգամավորը նկատեց, որ այդ մասով որևէ հավելյալ տեղեկատվության չի տիրապետում։

Նշենք, որ այսօր Փաշինյանը մեկնում է Թուրքմենստան՝ մասնակցելու գագաթնաժողովին։