Հունվարի 17-ին մեկնարկում է թենիսի Մեծ Սաղավարտի առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց մրցաշարը: Դրան նախորդող Օքլենդի մրցաշարում գերազանց է հանդես գալիս Դավիթ Նալբանդյանը, որը 6:4, 6:2 հաշվով առավելության հասավ իսպանացի Նիկոլաս Ալմագրոյի նկատմամբ եւ դուրս եկավ եզրափակիչ: Գլխավոր մրցանակի համար պայքարում Նալբանդյանի մրցակիցը կլինի իսպանացի Դավիդ Ֆերերը: