Մելբուռնում կայացավ թենիսի Մեծ Սաղավարտի առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության վիճակահանությունը: Դավիթ Նալբանդյանը, որը համաշխարհային դասակարգման 27-րդ համարն է առաջին շրջանում կմրցի ավստրալացի Լեյթոն Հյուիթի (54) հետ:
Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը կխաղա բրազիլացի Դանիել Մարկոսի, երկրորդ ռակետ, շվերցարացի Ռոջեր Ֆեդերերը` սլովակ Լուկաշ Լացկոյի, երրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը` իսպանացի Մարսել Գրանոլերսի հետ:
Կանանց առաջին ռակետ, դանիացի Կարոլին Վոզնյացկու մրցակիցը կլինի արգենտինացի Գիսելա Դուլկոն:




























