Վրացական Բաթումի քաղաքում ավելի շատ 5-աստղանի հյուրանոցներ եւ շինություններ կան, քան՝ Մոսկվայում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին American Enterprise ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում ելույթի ընթացքում, հաղորդում է GHN-ը:

«Մենք Բաթումի փոքրիկ քաղաք ունենք Սեւ ծովի ափին, որտեղ ներկայումս ավելի շատ 5-աստղանի հյուրանոցներ ու շինություններ կան, քան՝ Մոսկվայում: Շնորհիվ մասնավոր բիզնեսի, Վրաստանում երկնաքերեր են կառուցվում»,- ասել է Սահակաշվիլին:

Նշենք, որ Վրաստանի նախագահը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ մասնակցում է դիվանագետ Ռիչարդ Հոլբրուքի հիշատակին նվիրված միջոցառումներին: