Մոսկվայի բանջարեղենի բազաներից մեկում գտնվել է գլխին ստացած կրակոցից վիրավորված 29-ամյա ադրբեջանցի մի ներգաղթյալ բանվոր։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Ինչպես հայտնում է «ԲալթԻնֆոն», կասկածյալը մի քանի րոպե անց ձերբակալվել է բազայի մոտակայքում։ Նա բանվորի 25-ամյա հայրենակիցն է եղել։ Նրա մոտից առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, ինչպես նաեւ 430 հազար ռուբլի։ Հարուցվել է քրեական գործ։
Հատկանշական է, որ բանջարեղենի այդ բազայում վերջին երկու ամսում նմանատիպ երկու հանցագործություն է կատարվել. Զոհերն սպանվել են գլխին ստացած կրակոցից։




























