«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղ Սինտիա Նիքսոնը, որը առաջադրվել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնի համար, պաշտպանում է մարիխուանայի օրինականացումը: Նա նշել է, որ Նյու Յորքը պետք է հետեւի Կոլորադոյի օրինակին, գրում է RA-ն:
Նրա խոսքով՝ մարիխուանայի օգտագործման համար ձերբակալվածների 80 տոկոսը կամ սեւամորթ են կամ լատինամերիկացի, չնայած այն բանին, որ սպիտակամորթներն ու մյուսները մարիխուանան նույն չափով են օգտագործում:
Նա նաեւ նշել է, որ մարիխուանայի հարցի կարգավորումը եւ հարկումը հարյուր միլիոնավոր դոլարների հարկային եկամուտներ կբերի եւ կարեւոր գյուղատնտեսական հնարավորությունների ստեղծմանը կհանգեցնի:




























