Կառավարությունը ընդունել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ձեռք բերած 42 մլն դրամ (մոտ 87 հազար դոլար) ընդհանուր արժեքով տրանսպորտային 10 միջոցի նվերը: Համապատասխան որոշման նախագիծը հավանություն է ստացել կառավարության ապրիլի 12-ի նիստում:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ գույքը կհատկացվի Բնապահպանության նախարարության Բնության եւ ընդերքի պաշտպանության տեսչական մարմնին՝ բնության պաշտանության եւ ընդերքօգտագործման ոլորտում հսկող գործառույթներն ավելի արդյունավետորեն կատարելու համար:



























