Հունվարի 14-ին, ժամը 11-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներրը Մասիս քաղաքի 5-րդ փողոցից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Հարություն Դ.-ին:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս 2010թ. դեկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Կատարվում է քննություն:





























