Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման քայլերը ողջունում են նաեւ ԱՄՆ-ի թուրքական կազմակերպությունները։ Այս մասին տեղեկացում է թուրքական Tgrthaber կայքէջը։
Վաշինգտոնում գտնվող «Ամերիկայի թուրքական կոալիցիա» կազմակերպությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման քայլերին իր աջակցությունն է հայտնել։ Տվյալ կազմակերպությունը դիմել է նաեւ ԱՄՆ կոնգրեսին հայ-թուրքական հաշտեցման գործընթացին աջակցություն ցույց տալու համար։
«Ամերիկայի թուրքերի կոալիցիան» ԱՄՆ կոնգրեսականներից պահանջել է կարեւոր դեր ստանձնել Ամերիկայում ապրող թուրքերի եւ հայերի միջեւ երկխոսություն ստեղծելու հարցում՝ 1915 թվականի ողբերգական իրադարձությունները թողնելով պատմաբաններին եւ մասնագետներին։
«Ամերիկայի թուրքերի կոալիցիան» մեկ ուսումնական տարվա կրթաթոշակ կնշանակի այն 100 ամերիկահայ ուսանողներին, ովքեր կցանկանան սովորել Թուրքիայում։




























