Թուրքիայի ընդդիմությունը հայտարարված արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հետ կապված արտակարգ դրության ռեժիմի չեղարկման կոչ է արել, փոխանցում է Reuters-ը:

«Արտակարգ դրության պայմաններում ընտրություններ չեն կարող անցկացվել»,-նշել է Ազգային հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Բյուլենթ Թեզկանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի կառավարությունը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմը յոթերորդ անգամ երկարաձգելու մասին:

Արտակարգ դրությունը մտցվել է 2016 թվականի հունիսին հեղաշրջման փորձից հետ:

Իսկ երել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն հունիսի 24-ին: