Իրանում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Ստորգետնյա ցնցումներն Իրանում արձանագրվել են Խոյ քաղաքից 22 կմ հարավ-արեւելք, հունվարի 17-ին ժամը 6:32-ին: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում:
Ստորգետնյա ցնցումների ուժն էպիկենտրոնում հասել է 5 բալի:





























