Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը 2010 թվականին լիակատար ըմբռնում եւ աջակցություն ստացավ միջազգային հանրության կողմից: Այդ մասին ասված է Հայաստանի ԱԳՆ-ի 2010 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվության մեջ:
ԱԳՆ պատասխանատուների կարծիքով, անցած տարի Թուրքիան ուժ չգտավ իր մեջ հարգելու իր պարտավորությունները եւ հանդես եկավ որպես անվստահելի գործընկեր: Թուրքիան ոչ միայն չվավերացրեց հայ-թուրքական արձանագրությունները, այլեւ վերադարձավ այն նախապայմանների լեզվին, որը նա օգտագործում էր մինչեւ գործընթացի մեկնարկը:
Ապրիլի 22-ին Հայաստանի նախագահը որոշում կայացրեց կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը` առայժմ դուրս չգալով գործընթացից, որը լիակատար ըմբռնում եւ աջակցություն ստացավ միջազգային հանրության կողմից:





























