ՌԴ պետդումայի փոխնախագահ Իգոր Լեբեդեւը  TWitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, հաղորդում է RBK-ն:

«Հայ ժողովուրդը սեղմեց մինչեւ վերջ, ապրեք: Ոչ ոք չի ուզում տասնամյակներով հանդուրժել երկրի ղեկավարի պաշտոնում նույն մարդուն: Անհրաժեշտ է, որ իշխանությունը եւ կուսակցությունները փոփոխվեն»,-հայտարարել է նա: