Առաջիկայում ունենք բազում անելիքներ, դժվար ճանապարհ, բայց հասել ենք մի կարեւոր բանի՝ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը կայացել է։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը։

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արեն Մկրտչյանն ասել է, թե մեր երկիրը վերջին տասը տարիներին դարձրել էին քրեակատարողական հիմնարկ։ «Այսօր մենք հաղթել ենք բաղ ձեռքերով»,- նշել է նա՝ ոստիկաններին կոչ անելով գալ հրապարակ եւ միասին տոնել։

Հանրահավաքը վարորղ Ռուբեն Ռուբինյանն էլ նշել է, որ այսօրվա հաղթանակը չէր լինի, եթե չլինեին այս տարիներին վարչախմբի դեմ պայքարող բոլոր քաղաքական ուժերը։