Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է եւ չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

«Ոստիկանությունը պետության հիմնասյուներից է, պետականության, երկրի կայունության ու ներքին անվտանգության երաշխավորը եւ գործում է օրենքներով ու օրենքի շրջանակում:

Ոստիկանությունը եւ ոստիկանության պետը չեն մտնում քաղաքական գործընթացների մեջ եւ չեն կարող սատարել որեւէ կողմի:

Կոչ ենք անում առաջնորդվել բացառապես իրավական ու տրամաբանական այս իրողություններով եւ մտացածին ինչ-որ բանակցությունների ու պայմանավորվածությունների մասին լուրերով չապակողմնորոշել ու թյուրիմացության մեջ չգցել հանրությանը:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման բողոքի ակցիան՝ Երեւանի փողոցներում