Հունվարի 15-ին, ժամը 13.35-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Մասիս-Չարբախ ճանապարհի 4-րդ կմ-ից բերման են ենթարկել 35-ամյա Հակոբ Ա.-ին եւ 20-ամյա Դավիթ Բ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, երկաթգծի Մասիս-Չարբախ հատվածից գողացել են երկաթգծի մետաղյա դետալներ:
Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:





























