Ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հունվարի 14-ի գիշերը ուղեղի ցնցումով հիվանդանոց բուժօգնության տեղափոխված 19-ամյա Տարոն Գ.-ն հայտարարել էր, որ վնասվածքն ստացել է իրենց բակում վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները պարզել է, որ նա հունվարի 13-ին, ժամը 22.00-ի սահմաններում իր վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ քաղաքի Ավետիսյան եւ Թորոսյան փողոցների խաչմերուկում բախվել է մայթեզրի քարին:
Կատարվում է քննություն:





























