Հայաստանը ողջունում է Հարավային եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջեւ ապրիլի 27-ին կայացած պատմական գագաթաժողովը: Այս մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի Twitter-ի միկրոբլոգում:

«Մենք հուսով ենք, որ այն տարածաշրջանում հաշտեցման եւ երկարատեւ խաղաղության կհանգեցնի», - ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն պայմանավորվել են դադարեցնել միմյանց նկատմամբ թշնամական գործողությունները: Հարավային եւ Հյուսիսային Կորեան շուտով բոլոր ոլորտների վերաբերյալ տարբեր մակարդակներում, ներառյալ բարձր մակարդակով բանակցություններ կսկսեն: Այս մասին ասվում է ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի առաջնորդների գագաթաժողովից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ: