Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը Կորեական թերակղզում ԱՄՆ-ի ապագա ռազմական ներկայության մասին հարցերը վերահասցեագրել է դիվանագետներին, որոնք կզբաղվեն այս եւ այլ հարցերով, եթե Հյուսիսային Կորեայի հետ խաղաղ համաձայնագիր կնքվի, հաղորդում է Reuters-ը:
«Կարծում եմ, որ հիմա մենք պարզապես պետք է հետեւենք այս գործընթացին, բանակցենք եւ չփորձենք նախապայմաններ պատրաստել կամ ենթադրություններ անել: Դիվանագետներն այժմ ստիպված են շատ աշխատել», - լրագրողներին ասել է Մաթիսը:




























