Թերթը գրում է, որ Ամերիկայի հայկական համագումարն իր երախտագիտությունն է հայտնել կոնգրեսական Ֆրենկ Վուլֆին «հայ-ամերիկյան խնդիրների վերաբերյալ եւ իր ընտրազանգվածի առաջ պատասխանատվության բարձր գիտակցության ու նվիրվածության համար»: Այդ մասին ասված է համագումարի տնօրեններից Դանիել Քուշակչյանի ուղերձում, որը նա հղել է կոնգրեսականին դեկտեմբերի սկզբներին Ներկայացուցիչների պալատում նրա ներկայացրած առաջարկի միահամուռ ընդունման առթիվ:

Համար 6392 բանաձեւը, որը պաշտպանել են վիրջինիացի բոլոր կոնգրեսականները, նախատեսում է Սենտրվիլի (Վիրջինիա) «Ուեստֆիլդս բուլվարում» գտնվող փոստային բաժանմունքը կոչել գնդապետ Ջորջ Ժուսկալյանի անունով:

Ժուսկալյանը վախճանվել էր 2010-ի հուլիսի 4-ին եւ արժանավայել կերպով թաղվել Առլինգտոնի ազգային գերեզմանատանը: Նա բարձրագույն պարգեւների արժանացած ամերիկահայ վետերան էր, որ 30 տարի ծառայել էր ամերիկյան բանակում, չմոռանալով նաեւ իր լուման ներդնել հայկական համայնքի կարիքներին: