Չինաստանի նախագահ Սի Ցզիփինը եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Կենտրոնական Չինաստանում սկսել են ոչ պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում կողմերը փորձելու են կարգավորել հարաբերությունները նախորդ տարվա սրացումից հետո հնդկա-չինական սահմանին, գրում է ՏԱՍՍ-ը։

Հանդիպման ժամանակ Սի Ցզիփինը հայտարարել է, որ համագործակցության ընդլայնումը Պեկինի եւ Նյու Դելիի միջեւ գլոբալ նշանակություն կունենա։

«Երկու կողմերի միջեւ ձեռք բերված կոնսենսուսը Չինաստանի եւ Հնդկաստանի բարեկամության դրական ազդանշան է եւ արտացոլում է Չինաստանի եւ Հնդկաստանի՝ որպես երկու աճող խոշոր տնտեսությունների փոխշահավետ համագործակցություն հաստատելու մեծ ցանկությունը»,-ասել է Սի Ցզիփինը: