ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ քննարկել է ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի անցկացման հնարավոր ժամկետն ու վայրը: Թրամփի խոսքով՝ այն պետք է կայանա շուտով: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է իր Twitter-ում:

«Քիչ առաջ երկարատեւ եւ կառուցողական զրույց ունեցա Հարավային Կորեայի նախագահ Մունի հետ: Ամեն ինչ նորմալ է ընթանում, Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման ժամկետն ու վայրը հաստատվում են: Զրուցել եմ նաեւ Ճապոնիայի վարչապետ Աբեի հետ՝ նրան տեղեկացնելով տարվող բանակցությունների մասին»,- գրել է Թրամփը: