Ճապոնիան եւ ԱՄՆ-ն միջկորեական գագաթաժողովից հետո, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման նախաշեմին ուշադիր հետեւելու են ԿԺԴՀ-ի քաղաքականության ուղղությանը: Այս մասին շաբաթ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո լրագրողներին ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պայմանավորվել ենք ուշադիր հետեւել ԿԺԴՀ-ի քաղաքականության միտումներին», - ասել է նա:
Աբեի խոսքով՝ կողմերը նաեւ հաստատել են, որ «առավել կարեւոր հարց է այն, թե արդյոք Հյուսիսային Կորեան ապամիջուկայնացման ուղղությամբ քայլեր կձեռնարկի»:




























