Վրաստանում հանգստյան Բակուրիանի քաղաքում հունվարի 18-ի առավոտյան ամբողջությամբ այրվել է շարժական շապիտո-կրկեսը: Ինչպես Trend-ին հայտնել են Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից, հրդեհի հետեւանքով մարդիկ չեն տուժել:

Սակայն ամբողջությամբ ոչնչացել են կրկեսի ունեցվածքը եւ կենդանիները: Հրդեհի ճարակ է դարձել 6 շուն, 2 կապիկ եւ 1 մողես:

Հրշեջները դեպքի վայր են հասել այն ժամանակ, երբ արդեն կրակը մարված է եղել: Հրդեհի պատճառները դեռ պարզ չեն: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: