Հռոմի պապը բարձր է գնահատել Հարավային եւ Հյուսիսային Կորեաների առաջնորդների՝ խաղաղությանն ուղղված «համարձակ մղումն»՝ այն բանից հետո, երբ նրանք համաձայնել են աշխատել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ, փոխանցում է AFP-ն:

Պոնտիֆիկը ողջունել է Սեուլում կայացած պատմական գագաթնաժողովի «դրական արդյունքը», որից հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չեն Ընը խոստացել է արդեն մայիս ամսին դադարեցնել միջուկային փորձարկումները եւ երկիր հրավիրել սպառազինությունների ամերիկյան փորձագետներին:

Ֆրանցիսկոս պապը նշել է, որ Կիմ Չեն Ընը եւ Հարավային Կորեայի  նախագահը «համարձակ պարտավորվածություն են» ցուցաբերել միջուկային զենքից ազատ Կորեական թերակղզում խաղաղության ուղուն հետեւելու հարցում: