88 տարեկան հասակում մահացել է գեներալ Լուիս Գարսիա Մեսա Թեխադան, ով ռազմական հեղաշրջման արդյունքում ղեկավարել է Բոլիվիան 1980 թվականից եւ ռազմական դիկտատուրա է հաստատել, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով La Razon-ը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Մեսան մահացել է վաղ առավոտյան Կոսմիլ դե լա Պասի հիվանդանոցում: Ինչպես բժիշկները հայտնել են պարբերականին, նախօրեին նա սրտի երեք կաթված էր տարել: Հանգուցյալի հարազատները դեռ չեն որոշել, թե որտեղ եւ երբ տեղի կունենա նրա հուղարկավորության արարողությունը:

Գեներալ Լուիս Գարսիա Մեսան Բոլիվիա նախագահ է դարձել 1980 թվականի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո, սակայն ղեկավարեց  մոտ մեկ տարի. օգոստոսին նա պաշտոնանկ արվեց: 1995 թվականին Բոլիվիայի Գերագույն դատարանը նախագահին դատապարտեց 30 տարվա ազատազրկման՝ մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների եւ իշխանության հակառակորդների սպանության համար: Նրանք բոլորը «Կոնդոր» օպերացիայի զոհ դարձան, որը համատեղ իրականացնում էին Արգենտինայի, Բոլիվիայի, Բրազիլիայի, Պարագվայի, Ուրուգվայի եւ Չիլիի ռազմական ռեժիմները՝ նպատակ ունենալով ֆիզիկապես ոչնչացնել իրենց քաղաքական ընդդիմախոսներին: