Տուլուզում տեղակայված Ֆրանսիական ազգային պոլիտեխնիկական ինստիտուտը մշակել է հատուկ սարք նրանց համար, որոնք վախենում են ինքնաթիռով թռչել, փոխանցում է ՏԱՍՍ–ը։  Սարքը արտաքնապես նման է սովորական ականջակալների դուրս ցցված միկրոֆոնով։

Մշակողները հաշվի են առել, որ, առաջին հերթին, այն հանգստացնող ազդեցությունը, որ հանգստացնող երաժշտությունը եւ հաճելի հոտը ունենում են մարդկանց վրա։ Այդ պատճառով նրանք որպես հիմք են վերցրել ականջակալների ստանդարտ մոդելը առաջ ընկած միկրոֆոնով։ Սակայն, ոչ մի միկրոֆոն դրանում չկա՝ դա սարքի մի մաս է, որը ծառայելու է հանգստացնող բույրերը օգտատերերի քթին հասցնելու համար։  

Սարքի արժեքը կկազմի մոտավոր 50 եվրո։ Ouest France–ի տվյալներով՝ մշակողները այն առաջինը կտրամադրեն Airbus կոնցեռնին։